Սպալետին չի պատրաստվում հրաժարվել իր որևէ խաղացողից
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին չի պատրաստվում հրաժարվել իր որևէ խաղացողից, որպեսզի ակումբը նոր տրանսֆերներ իրականացնի:
Վերջերս տեղեկություններ էր տարածվել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել միլանյան ակումբ և իտալացի մասնագետը կողմ է եղել այդ տրանսֆերին:
Այսօր «Sky Sports»-ի լրագրող Այդան Մագին հայտնել է, որ 58-ամյա մարզիչը չի պատրաստվում Մխիթարյանին թիմ հրավիրելու համար բաց թողնել իր որևէ ֆուտբոլիստի:
«Իտալիայի իմ գործընկերները հայտնել են, որ «Ինտերում» քննարկվել է Մխիթարյանի տեղափոխության հարցը: Սակայն, Սպալետին հրաժարվել է վաճառել ինչ-որ ֆուտբոլիստի և տեղ ազատել հայ կիսապաշտպանի համար»,- ասել է Մագին: