Հայերեն


Տղամարդկանց 9 սխալները սեքսում

Հասարակություն
Bravo.am

Դե ինչ, անդրադառնանք նաեւ սեքսում տղամարդկանց կողմից թույլ տրվող ամենատարածված սխալներին: Դրանք մի քիչ ավելի շատ են զուտ այն պատճառով, որ կնոջ օրգանիզմն ու էմոցիոնալ ֆոնն են ավելի բարդ, ինչպես նաեւ տղամարդու բարդույթներն են մեծապես տարբերվում իրենց խորությամբ ու լրջությամբ, հատկապես՝ Հայաստանում:

 


1.Ներքնազգեստի թարմություն ու գեղեցկություն, մարմնի մազածածկույթ

Սկսենք մերկանալու պահից: Տղամարդիկ պաշտում են կնոջ գեղեցիկ ներքնաշորերը, ունեն հատուկ նախընտրություններ՝ գույնի, վարտիքի ձեւի, կտորի որակի, կրծկալի բացվածքի եւ այլն: Բայց չգիտես՝ ինչու, որոշ տղամարդկանց թվում է՝ կանայք չունեն ներքնազգեստի էսթետիկ ընկալման ունակություն, չունեն գեղեցիկ փաթեթավորված առնական մարմնի կարիք, չունեն տղամարդուն արվեստագիտորեն մերկացնելու պահանջմունք: Նրանց թվում է՝ կարելի է հագնել պարկանման, քորքոտված, անհասկանալի գույնի ու մաշվածության աստիճանի, կոնքերը բացարձակապես չզարդարող, մանկապատանեկան «լաստոչկա» կամ մինչեւ ծնկները հասնող  «սեմեյկա» մակնիշի վարտիք ու դեմքի գոհունակ արտահայտությամբ, մեծագույն հպարտությամբ ներկայանալ որեւէ կնոջ եւ հանձնել նրան թե՛ վարտիքը, թե՛ դրա պարունակությունը: Սա մեծագույն սխալներից է, որն աչք է սղոցում սեքսի առաջին րոպեից: Ցանկալի է, որ դուք մի կողմ դնեք «տղամարդը կապիկից պետք է մի քիչ տարբերվի»-ն, իսկ մենք վկա դառնանք մարդկային ներքնազգեստի:

Գրեթե նույն բանը վերաբերում է մազածածկույթին: Այո, կան տեղանքներ, որտեղի մազածածկույթը, ըստ ճաշակի, կարող է սեքսուալ լինել՝ ոտքեր, կրծքավանդակ, թեւեր եւ այլն: Բայց, եթե ձեր առնանդամի 1/3-ը կամ կեսը չի երեւում մազերի տակից, ձեր ուսերին ու պարանոցին բառացիորեն տեղ չկա համբուրելու, կամ թեւատակերից մազափնջեր են ծիկրակում, ապա ժամանակն է մազահեռացման տարբերակ ընտրել: Դրանք այսօր բազմազան են՝ սկսած սափրիչից, դեպիլյատոր կրեմներից ու ֆոտոէպիլյացիայից, մինչեւ լազերային ու ասեղային էպիլյացիա: Բարի եղեք որեւէ բանի դիմել, հակառակ դեպքում սեքս-զուգընկերուհին, միգուցե, պառկի սառը ներքնակի պես ու չշարժվի ընդհանրապես:

2.Պոռնոֆիլմերի կրկնօրինակում իրական կյանքում

Մենք բոլորս հասկանում ու ապրումակցում ենք առ այն, որ ձեր սեքսուալ կյանքը սկսվում, սերտորեն շարունակվում ու ավարտվում է պոռնոգրաֆիայով: Սա մեր օրերում գրեթե բնականոն է: Բայց իրական ու այն էլ հայաստանյան միջին վիճակագրական սեքսի դեպքում մոռացեք այն ամենը, ինչ տեսել եք պոռնոգրաֆիայում՝ էքստրեմալ կատեգորիաներ, ծանր սադոմազոխիզմ, ոսկյա անձրեւիկներ ու կրկնակի ներթափանցումներ: Եթե դուք նմանատիպ նախատրամադրվածությամբ սեքս սկսեք սովորական՝ ոչ պոռնոաստղ կնոջ հետ, չի բացառվում հիասթափությունն ու վերադարձը հին ու բարի աջ ձեռքին (ձախ՝ եթե ձախլիկ եք):

3.Չադապտացվել զուգընկերուհու նախասիրություններին

Անպայման պետք է հիշել, որ յուրաքանչյուր նոր սեքս-զուգընկերուհի տարբերվում է նախորդից: Մեկը վանիլային սեքսի ֆանատ է, մյուսը բրուտալ էլեմենտների: Մեկի համար էքսպրոմտ 3 րոպեանոց սեքսը կարող է սեքսուալ ծրագրի մեջ տեղավորվել, մյուսին զուտ հոգեֆիզիոլոգիապես անհրաժեշտ է գոնե տասը րոպե՝ անհրաժեշտ քանակով հեղուկապատվելու ու սեքսով զբաղվելու համար: Իսկ այս ամենին ադապտացվել հնարավոր է միայն կնոջ օրգանիզմի նյուանսները նկատելու, լսելու ու արձագանքելու շնորհքի դեպքում:

Իհարկե, միշտ էլ կան բաներ, որոնք յուրաքանչյուր տղամարդ հատկապես լավ է անում. մեկը ոսկե ձեռքեր ունի, մյուսը լեզվի իմացությամբ է փայլում, մյուսը՝ արագության զարգմացմամբ կամ երկարատեւությամբ: Բայց մի՛ արեք ոջիլի պատմությունը. մի՛ տարեք կամայական սեքս՝ ձեր իմացած ճակատագրով:

4.Տեղյակ չեք կնոջ օրգանիզմից

Սա իրական աղետ է: Ու սա, առաջին հերթին, դպրոցական կրթության թերացումն է, քանզի անատոմիայի ուսուցիչները բաց են թողնում կնոջ ու տղամարդու սեռօրգաններին վերաբերող ժամերը: Լրանում է դեռահասի 18-ամյակը, իսկ նա գաղափար չունի, թե քանի անցք կա կնոջ ազդրերի արանքում, որից ինչ է հոսում, եւ որն ինչ ֆունկցիա ունի: Բայց, գրողը տանի, ինչո՞ւ դպրոցից հետո ինքնուսուցմամբ չզբաղվել: Եթե ըստ ձեզ՝ կինն ունի երկու էրոգեն հատված՝ բերան եւ հեշտոց: Դուք զուտ մոտավոր պատկերացում ունեք փոքր ու մեծ ամոթաշուրթերի մասին, հազիվ եք արտաբերում ծլիկ բառն ու անկեղծ փորձում հավատալ դրա գոյությանը, ապա կնոջ սեռօրգանների երկարաշունչ ուսումնասիրությունները ձեզ ցուցված են: Ի դեպ, ծլիկային օրգազմի հասցնելն իրականում շատ ավելի հեշտ է վագինալից: Այնպես որ, արժե:

5.Օրալ սեքսը միայն մինետն է

Հաճախ մի չաղլիկ ու կարծր սխալ է թույլ տրվում հայկական սեքսուալ մշակույթում. տղամարդիկ ասում են օրալ սեքս՝ դրա տակ ենթադրում միայն մինետ (ֆրանսերեն minette բառից՝ բառացի՝ կատվիկ. օրալ սեքսի այն տեսակն է, որի դեպքում սեռանդամը գրգռման է ենթարկվում բերանի, լեզվի, ատամների կամ կոկորդի միջոցով): Եվ այսպես, սկսենք նրանից, որ սեքսի օրալ տարատեսակն արվում է բերանի ապարատով: Իսկ բերան, շրթունքներ ու լեզու ունեն ոչ միայն կանայք, այլ, երեւի շատ կզարմանաք, բայց նաեւ դուք: Կնոջն արվող օրալ գործողությունների անունն է կունիլինգուս: Այն սեքսի շատ հաճելի, արդյունավետ հատված է, որը, ի զարմանս ձեզ, կապ չունի սիրահարված լինելու, սիրելու կամ այդ կնոջ նկատմամբ առանձնահատուկ, զարմանահրաշ եւ բացառիկ վերաբերմունքի հետ, եթե արդեն սեքսին եք հասել: «Ես միայն ընտրյալներին եմ անում դա» (իսկ համոզվա՞ծ եք, որ դիմացինի համար ընտրյալ եք օրալ սեքս ակնկալելիս), «ես խորշում եմ հեշտոցից՝ հիգիենայի նկատառումներով» (իսկ ինչո՞ւ չեք խորշում բերանի խոռոչից համբուրվելիս կամ օրալ սեքս ընդունելիս. բերանում ապրող մանրէներն անգամներով ավելի շատ ու վտանգավոր են ձեր սեռանդամի համար, քան հեշտոցինները, եւ, ըստ տրամաբանության, այդ կանա՛յք պետք է ընտրյալներին թույլ տան կունիլինգուս ծավալել, ոչ թե հակառակը), «ինչպես կարող եմ ես՝ տղամարդս, կունիլինգուս անել, դա ստորացուցիչ է» (կանանց համար է՛լ ավելի ստորացուցիչ է նման բան ասող տղամարդու հետ որեւէ գործողություն անելը): Այս ամենն ամենախղճուկ պատճառաբանություններից են, որ հնարավոր է հորինել ձեր բարդույթները քողարկելու համար: Ո՛չ կունիլինգուսը, ո՛չ մինետը պարտադիր գործողություններ չեն, բնականաբար, բայց դրանց լինել-չլինելու շահարկումը, պայմաններ դնելը պարզապես անընկալելի սխալմունք է:

6.Քար լռություն սեքսի ժամանակ

Ընթանում է սեքսը… մեկ րոպե, 3 րոպե, 5 րոպե՝ ձայն-ծպտուն չկա: Այնպիսի տպավորություն է, որ ինքդ քեզ հետ ես սեքսով զբաղվում: Դա մենք ինքնուրույն էլ կարող ենք կազմակերպել՝ սեփական մատներով ու սեփական գեղեցիկ ձայներով: Իսկ քար լռության դեպքում ցանկություն է առաջանում գոնե եղանակից ու քաղաքականությունից խոսել: Ինչպես ձեզ են հաճելի կնոջ հեւոցները, տնքոցները, սրտատրոփ շնչառությունը, որոշակի սեքսուալ բառապաշարը, ճիշտ այդպես էլ կնոջն է դա ոգեւորում: Ու կարող եք վստահ լինել՝ սեքսուալ հնչողությունը ոչ մի գրամով չի նվազեցնում ձեր առնականությունը, ու նույնիսկ՝ հակառակը:

7.Համեմատություն այլ կանանց հետ

Սա, որպես կանոն, աղետալի սխալների շարքից է: Կնոջ մոտ պայթունավտանգ է նույնիսկ խոսել, պատմել ու քննարկելն այլ կնոջ գեղեցկության, սեքսուալության մասին, ուր մնաց թե համեմատել: Քո հիշողությունները, մարմնական ու սեքսուալ ունակությունների համեմատությունները, այլ կանանցով հիանալու ընդվզումները կարող են կիսել, թերեւս, բիսեքսուալ հակումներ, կանանց հետ սեքսուալ փորձ ունեցող կանայք: Իսկ նրանք քիչ են, այնպես որ, ռիսկի դիմել պետք չէ: Եթե դուք այդ պահին տվյալ կնոջ հետ սեքսուալ կապի մեջ եք, ուրեմն ցանկալի է եթե ոչ մոռանալ, ապա ցույց տալ, որ մոռացել եք այլ կանանց բարեմասնությունների, հմտությունների մասին:

8.Սեքս եղավ, ուրեմն աղջիկը պարտավոր է.. 

Սեքսի շահարկումը կնոջ կողմից նույնքան տգեղ ու անհարմար է, որքան եւ տղամարդու: Այստեղ եւս գործում է «սեքսը դեռեւս ծանոթանալու առիթ չէ» փոքր-ինչ չափազանցված, բայց էությունը լավ բացատրող բանաձեւը: (Տես՝ նախորդ նյութ, 7-րդ կետ):

9. «Ես քո որերո՞րդն եմ»:

Սրանից ավելի տխմար հարց բարդ է ձեւակերպել: Մարդկությանն անհայտ կմնա, թե այդ հարցն իրապես ինչ կարող է տալ տղամարդուն: Ասենք՝ առաջինն եք, երրորդն եք կամ ճ-րդն եք: Դրանից ձեր օրգա՞զմն է ավելի ուժգին դառնալու, թե սեռական ակտն է երկարելու կամ գեղեցկանալու: Միեւնույն է՝ բոլորս գիտենք՝ կանայք հիմնականում եղածից կրկնակի քիչ են ասում, տղամարդիկ՝ եղածից կրկնակի շատ: Եվ հետո, նմանատիպ հարցեր տալով՝ դուք դրդում եք անցնել ձեզ միգուցե ոչ հաճո համեմատությունների, մեկնաբանությունների: Ու ի վերջո՝ այս ու սրա նման հարցերն աննրբանկատ են, խախտում են դիմացինի անձնական ու ինտիմ կյանքի ամբողջականությունը, ցուցադրում ձեր ցածր ինքնագնահատականն ու անինքնավստահությունը: Սեքսի մեջ թվերը ողջունելի են միայն անգամների, տեւողության ու չափսերի տեսքով:

Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետ
Ամենադիտված