Քարդաշյանին «բռնացրել են» լցակայանում. լուսանկարներ
LifeՏարեմուտին Քիմ Քարդաշյանը ստիպել էր իր երկրպագուներին անհանգստանալ՝ հայտնելով, որ իր երկամյա որդի Սեյնթը թոքաբորբով է հիվանդացել եւ հոսպիտալացվել է:
Տղային դուրս են գրել դեկտեմբերի 31-ին, իսկ համացանցում ռեալիթի շոուի աստղին մեղադրել են, որ նա որդուն թողել է ու գնացել ամանորյա երեկույթի: Ինչին Քիմը պատասխանել է, որ հիվանդանոցում որդուց ոչ մի քայլ չի հեռացել, մինչեւ նրան տուն են բերել:
Ամեն դեպքում, Լոս Անջելեսում Քիմին լցակայանում են «բռնացրել»:
The Keeping Up With The Kardashians-ի աստղը հայտնվել է ամուսնու Yeezy Season 6 հավաքածուի կապույտ հանդերձանքով:
2017 թվականին աստղերը գնել էին 20 մլն դոլար արժողությամբ նոր առանձնատուն: Այնտեղ են տեղափոխվել միայն մի քանի շաբաթ առաջ՝ այդ ամբողջ ժամանակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
TMZ-ը գրում է, որ եթե Քիմը եւ Քանյեն հանկարծ ցանկանան վաճառել իրենց առանձնատունը հիմա, ապա այն արդեն 60 մլն դոլար արժի շուկայում: Ճիշտ է՝ զույգը այդպիսի ցանկություն հստակ չի արտահայտել։
Նշենք, որ առանձնատանը կան հսկայական երաժշտական ստուդիա, մի քանի ննջասենյակներ ու լողասենյակներ, սպա, գեղեցկության սրահներ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբելի հրապարակ։