Հայերեն


Մխիթարյանը վերջին անգա՞մ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում

Սպորտ

«Առաջիկա խաղում ասպարեզ եմ դուրս բերելու բավական ուժեղ կազմ: Հնարավորություն կտամ Ռոմերոյին, որը բարձրակարգ դարպասապահ է և շուտով Արգենտինայի հավաքականի կազմում պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Դավիդ Դե Խեան արժանի է հանգստանալու: Ես հարգում եմ Անգլիայի գավաթի խաղարկությունը, և մեր գլխավոր նպատակը այս մրցաշարում հաղթելն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

1in.am

Այսօր Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի Անգլիայի Չեմփիոնշիփը ներկայացնող «Դերբիին»: Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդից» իր հնարավոր հեռանալու վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների մասին: «Ես կհեռանամ միայն այն ժամանակ, երբ ակումբը ցանկանա դա: Այս պահին ես հեռանալու որևէ ցանկություն չունեմ: Ավելին, ուզում եմ աշխատել և բարձրացնել խաղի որակը: Չեմ տեսնում որևէ պատճառ, որը կստիպի ինձ հրաժարական տալ: Իմ պրոֆեսիոնալիզմի վրա թող ոչ ոք չկասկածի: Ես տեսնում եմ ինձ «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե թիմի սեփականատեր պարոն Վուվորդը գոհ է իմ աշխատանքից և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, ապա արդեն իսկ հայտարարում եմ, որ համաձայն եմ: Ես ծաղրածու չեմ, և իմ պահվածքը խաղերի ժամանակ միանգամայն նորմալ է: Էմոցիոնալ պահվածքս վկայում է, որ ես նվիրված եմ թիմին»,- ասել է Մոուրինյոն: Վերջինս նշել է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին և կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն ապաքինվել են և պատրաստ են մասնակցել «Դերբիի» հետ խաղին:

Ու թեև Մոուրինյոն հայտարարել է, որ խաղադաշտ է դուրս բերելու բավական ուժեղ կազմ, բրիտանական փորձագետների մեծ մասը վստահ է, որ «Դերբիի» դեմ խաղում մի շարք առաջատարների չենք տեսնի: Մասնավորապես հիմնական կազմում չի լինի Պոգբան, ինչպես նաև Ջեսի Լինգարդը, որը բավական հաջող է խաղում վերջին հանդիպումներում:

Փորձագետների զգալի մասը կարծում է, որ կարգով ավելի ցածր մրցակցի դեմ Մոուրինյոն կպայքարի 4-3-3 խաղային սխեմայով: Դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն և Սմոլինգը: Պաշտպանության ձախ եզրում կլինի Բլինդը, իսկ աջ եզրում՝ Դարմիանը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Տուանզեբեն, իսկ Էրերան կգործի կիսապաշտպանության աջ եզրում: ՄաքՏոմինեյն էլ կխաղա կիսապաշտպանության ձախ եզրում: Որպես կենտրոնական հարձակվող հանդես կգա Ռեշֆորդը, իսկ հարձակման ձախ եզրում կլինի Մարսիալը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման աջ եզրում:

 

Այս հանդիպումից հետո «Յունայթեդի» ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն կստանան: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի թիմը կանցկացնի միայն հունվարի 15-ին՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելով «Սթոք Սիթիին»:

Ինչ խոսք, ցանկալի է, որ «Դերբիի» հետ խաղում Մխիթարյանին տեսնենք մեկնարկային կազմում: Ֆուտբոլային տարբեր ֆորումներում կարծիքներ են հնչում, որ «Դերբիի» հետ հանդիպումը հնարավոր է վերջինը լինի հայ ֆուտբոլիստի համար «Յունայթեդի» մարզաշապիկով: Նշվում է, որ մի քանի ակումբներ պայքար են մղում Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար, և չի բացառվում, որ առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայտնվի այլ թիմում:

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Մոուրինյոն կտրականապես դեմ է Մխիթարյանին վարձավճարով «Ինտերին» տրամադրելուն: Մասնավորապես Մոուրինյոն ցանկանում է վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի ստացված գումարով ձեռք բերի Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Օզիլին:

Բրիտանական մի քանի պարբերականներ չեն բացառում Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելը: Այս թիմի առաջատարներից Կոուտինյոն պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Կոուտինյոյի՝ Իսպանիա տեղափոխվելու դեպքում «Լիվերպուլը» որպես փոխարինող ձեռք կբերի Մխիթարյանին: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում Կոուտինյոյի հավանական փոխարինողների վերաբերյալ:

Հենրիխ Մխիթարյանը առաջինն է այն ֆուտբոլիստների թվում, որոնք հավակնում են փոխարինել 25-ամյա բրազիլացուն: Նշվում է, որ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ փայլուն խաղ է ցուցադրել «Բորուսիայում», և «Լիվերպուլի» գերմանացի մասնագետը կարող է ստիպել հայ կիսապաշտպանին վերագտնել իր խաղը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված