Սերժ Սարգսյանի «պլան Բ»-ն. վերջին կնիքը
ՔաղաքականությունԼրագիր |
Հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյան Դիլիջանի վարժարանի շենքում մեկնարկել են պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության մասնակցությամբ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի ամփոփիչ քննարկումները, ինչպես հայտնել է ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության, քննարկումներ կլինեն նաեւ փորձագիտական շրջանակների հետ, որից հետո փաստաթուղթը ամփոփված եւ լրամշակված կներկայացվի Սերժ Սարգսյանին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին, ինչպես նշվում է հաղորդագրությունում:
Դա նշանակում է, որ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի սեղանին կհայտնվի մինչեւ 2018-ի ապրիլ, որովհետեւ ապրիլից հետո Գերագույն գլխավոր հրամանատար, որպես այդպիսին, Հայաստանը չի ունենալու, եթե չկա հայտարարված պատերազմ:
Հանգամանքը, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը ներկայացվելու է Գերագույն գլխավոր հրամանատարին, թերեւս հուշում է, որ խնդիրն այն է, որպեսզի Սարգսյանն առաջին դեմքի պաշտնում հասցնի հատատել այդ ծրագիրը: Այդպիսով, կարծես թե նշմարվում է, որ ապրիլից հետո Առաջին դեմքը Սարգսյանը չի լինելու, բայց հեռանալուց առաջ նա փաստորեն հաստատելու է ոչ միայն բանակի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն մի փաստաթուղթ եւ ծրագիր, որը կընդգրկի թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտները, դառնալով յուրօրինակ ծրագրային ուղենիշ ամբողջ պետական քաղաքականության համար:
շարունակությունը՝ կայքում