Սեքսուալ Բելլա Հադիդը՝ նոր համարձակ ֆոտոշարքով (տեսանյութ, լուսանկարներ)
LifeՊաղեստինյան ծագմամբ 21-ամյա ամերիկյան մոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Giuseppe Zanotti կոշիկի բրենդի գովազդային հատուկ ֆոտոշարքում, որտեղ նրա համարձակ կերպարն ու արտասովոր լուսանկարները գրավել են արևմտյան մամուլի ուշադրությունը՝ քննարկվելով ամենատարբեր պորտալներում:
Ինչպես գրում է E! Online-ը, հայտնի մոդելի հետ լուսանկարահանման ժամանակ աշխատել են լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտտը:
Բացի լուսանկարներից ցանցում է հայտնվել նաև տեսանյութ, որն արվել է ֆոտոշարքի պատրաստման ժամանակ:
Հիշեցնենք, որ ամռանը Բելլա Հադիդը մասնակցել է Փարիզի Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացված ցուցադրությանը:

