Գրիպի համաճարակ Եվրոպայում. կան բազմաթիվ զոհեր
ԱշխարհԵվրոպային տիրել է գրիպի համաճարակը։ Ֆրանսիայում հիվանդությունը տարածվել է բոլոր շրջաններում, բացառությամբ Կորսիկայի, որը գտնվում է «նախահամաճարակային էտապում»։ Երկրի ԱՆ տվյալներով՝ 2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում երկրում գրիպից մահացության 31 դեպք է գրանցվել։
Գրիպի համաճարակ է գրանցվել նաև Շվեյցարիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։ Վիրուսը տարածվում է նաև Մեծ Բրիտանիայում։ Մասնագետները մտավախություն ունեն, որ ներկայիս համաճարակը կարող է լինել ամենավատը վերջին հիսուն տարիների ընթացքում։ Այստեղ զոհերի թիվը հասել է արդեն 48-ի։
Իռլանդիայում գրիպից տասից ավելի մարդ է արդեն մահացել։
Գրիպը մոլեգնում է նաև ԱՄՆ 36 նահանգներում։ Միայն Վաշինգտոնում արդեն քսան մահ է գրանցվել։