32-ամյա ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աշակերտի հետ (լուսանկարներ)
ԱմենաընթերցվածԴպրոցական աշակերտներից մեկը պատմել է ծնողներին անսովոր տեսանյութերի մասին, և նրանք դիմել են երեխաների պաշտպանության ծառայությանը: Հարցումը աշակերտների հետ ցույց տվեց, որ նրանցից շատերը գիտեին Սամանթայի և դեռահասի հարաբերությունների մասին: Ավելին, հնարավոր է, որ ուսուցիչը միանգամից մի քանի տղաների հետ կապ է ունեցել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Տեղեկության համաձայն, ուսուցչուհին դեռ 2015 թվականից է դեռահասներով հետաքրքրված: Տղայի մայրը մահացել է, իսկ հայրը բանտում է , այդ պատճառով ուսուցչուհին զբաղվել է երեխայի խնամքով: Անչափահասի բարեկամը գիտեր երեխայի հանդեպ ուսուցիչի ուշադրության մասին, բայց չգիտեր այդ ուշադրության բնույթը:
Սամանթա Չիոտտայի տան որոնումից հետո հայտնաբերվել է մի տեսանյութ, ուղղված իր ամուսնուն: Տեսանյութում կինը պատմել է ամուսնուն աշակերտների հետ ունեցած հարաբերությունների մասին: Սամանթայի ձերբակալությունից հետո տղամարդը ամուսնալուծվել է և ստացել երկու երեխայի լիարժեք խնամակալություն: Այս պահին ուսուցչուհին ազատվել է գրավով, գործի հաջորդ լսումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: