Նոր մանրամասներ Դմիտրի Կալինինի սպանությունից
LifeԼրատվամիջոցներին հայտնի են դարձել Ռուսաստանի երգի թատրոնի հայտնի երաժիշտ Դմիտրի Կալինինի մահվան որոշ հանգամանքներ. Русская песня խմբից բալալայկայի հայտնի նվագողը, ով հայտնի էր CrazyBalalaika անունով, դանակով հարվածներ է ստացել սրտի հատվածում:
Ինչպես գրում է Известия-ն, 41-ամյա երաժիշտի դիակի մոտ ընկած է եղել դանակը:
Հայտնի երաժիշտի մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայում՝ դեկտեմբերի 30-ին: Սպանվածի դին ընկած է եղել երկաթուղային կամրջից ոչ հեռու: Կալինինը դադարել է կապի դուրս գալ դեկտեմբերի 27-ից, վերջին անգամ նրան տեսել են թատրոնի շենքից դուրս գալիս:
Նշվում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են կամավորա-փրկարարական ջոկատի մի շարք անդամներ, որոնք էլ հաստատել են երաժիշտի մահը: