Հայտնի է՝ որքան է բացակայելու Ռամոսը
ՍպորտՁախ ոտքի մկանային վնասվածքի պատճառով իսպանացի պաշտպանը նախօրեին բաց էր թողել «Նումանսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խաղադաշտից կբացակայի 2 շաբաթ, հայտնում է ակումբի կայքը:
Հունվարի 5-ին Ռամոսն անցել է բուժզննում, որը ցույց է տվել նրա վերականգնման ստույգ ժամկետը:
Արքայական ակումբը պատրաստվում է Վիգոյի «Սելտայի» դեմ Պրիմերայի 18-րդ տուրի խաղին, որը կկայանա հունվարի 7-ին: