Նոր պաշտոնանկություն և նոր նշանակում կառավարությունում
ՔաղաքականությունՋրային կոմիտեի ղեկավար է նշանակվել Արսեն Հարությունյանը: Կառավարությունից տեղեկանում ենք. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետը` Արսեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ»:
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի ղեկավարը Արամ Հարությունյանն էր 2015թ ապրիլի 1-ից: Նոր կառավարության ձեւավորումից հետո մամուլը գրել էր, որ նա կազատվի իր պաշտոնից, սակայն որպես պոտենցիալ փոխարինող նշվում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունը: