Արսեն Վենգերը որակազրկվեց
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 3 խաղով որակազրկել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, հայտնում է Sky Sports-ը:
Ֆրանսիացի մասնագետը պատժվել է «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղից հետո մրցավարներին քննադատելու համար: 68-ամյա Վենգերը հայտարարել էր, որ խաղի գլխավոր մրցավար Մայք Դինն «Արսենալի» դարպասին նշանակված 11 մետրանոցի դրվագում տեսել է այն, ինչը ցանկացել է տեսնել: Մարզիչը նաեւ նշել էր, որ Պրեմյեր լիգայում մրցավարության որակը չի լավանում:
3 խաղով որակազրկվելուց բացի, Արսեն Վենգերը նաեւ տուգանվել է 40 հազար ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ «Վեստ Բրոմվիչ» - «Արսենալ» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Այդ հանդիպումից հետո Վենգերը դարձավ Պրեմյեր լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած մարզիչը՝ գերազանցելով«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը: