Մոուրինյոն բացատրել է՝ ինչու է ներողություն խնդրել Մխիթարյանից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է «Դերբիի» հետ հանդիպման ընդմիջմանը փոխարինել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Անարդարացի էր, ինչի մասին ասացի ընդմիջմանը: Ինձ դուր չեկավ այն, ինչ արեցի, դա անարդարացի էր: Մխիթարյանն արժանի չէր դրան, նա լավ էր խաղում, նա վատ տեսք չուներ, ճիշտ էՙ նա մի քանի անգամ կորցրեց դիրքը, սակայն Հենրիխը լավ տեմպ էր հաղորդել գրոհներին:
Սակայն բանն այն է, որ զգացողություն ունեիՙ Ռեշֆորդը չի դառնալու գոլի հեղինակ: Դրա համար նախընտրեցի ժամանակ չկորցնել և դաշտ դուրս բերել Լուկակուին: Ստիպված էի զոհաբերել խաղացողի, և այս անգամ դա Միկին էր:
Նման բան սովորաբար չեմ անում, դրա համար ընդմիջմանը թիմի առաջ ներողություն խնդրեցի նրանից, քանի որ Հենրիխն արժանի չէր դրան»,- ասել է պորտուգալացի մասնագետը: