Հայերեն


Ի՞նչն է զրույցի ընթացքում մատնում ստախոսին

Հասարակություն

Զրուցակցի ստի ֆիզիոլոգիական սիմպտոմները

Ի՞նչն է զրույցի ընթացքում մատնում ստախոսին:

Այստեղ գրեթե նույն նախանշաններն են, ինչ սթրեսի ժամանակ: Ի հայտ են գալիս քրտինքի կաթիլներ, հատկապես՝ վերին շրթունքի վրա կամ ճակատին, բերանում՝ չորություն, անընդհատ ջուր խմելու ցանկություն: Սուտ խոսող մարդը շրթունքների չորության պատճառով շարունակ լպստում է դրանք, բիբերը նեղանում են, շնչառությունը ծանրանում է, արտաշնչելն աղմկոտ է, ներշնչելը՝ խորը: Փոխվում է դեմքի գույնը. դեմքը դառնում է կամ կարմիր, կամ գունատ, կամ պատվում է գծերով: Սկսում են ձգվել դեմքի մկանները, հատկապես՝ կոպերի, բերանի անկյունի, հոնքերի ծայրերի հատվածներում:

Բերանը ծռվում է, շրթունքները լարվում են, մարդը սկսում է կամ կծոտել, կամ փչել դրանք: Մարմինը դող է ընկնում, ձայնը դողում է, հաճախակի է դառնում աչքերը թարթելը, անընդհատ զուգարան գնալու ցանկություն է առաջանում, մարդը սկսում է հորանջել: Սրտխփոցը հաճախանում է, ինչը հանգեցնում է արյան պուլսացիայի պարանոցի, ճակատի, քունքերի և քներակի անոթներում: Մարդը սկսում է կակազել: Սկսվում է նյարդային հազ, և կորչում է ձայնի տոնի ու տեմբրի նկատմամբ վերահսկողությունը:

Բարձր տեմբրն ու ձայնը վկայում են մարդու լարվածության ու սթրեսի առկայության մասին, իսկ ցածրը կարող է դիմացինի զգոնությունը թուլացնելու փորձ լինել: Արագ խոսքը ոչ անկեղծ լինելու նշան կարող է լինել, շատ ցածր ձայնը կամ կտրուկ տոնը մատնում է մարդու վախը: Մարդը սկսում է թուքը հաճախ կամ ուժեղ կուլ տալ:

Երբ մարդը ստում է, սովորաբար հուզվում է: Փորձելով տիրապետել հուզմունքին՝ նա ակամայից անգիտակցաբար կատարում է անկանոն, չիմաստավորված գործողություններ:

Ստախոս մարդը չի կարողանում հանգիստ մի տեղում նստել, մատներով խաղում է հագուստի փեշի հետ, նրա վրայից փոշին թափ տալիս, տրորում է ձեռքերը, ձեռք է տալիս գլխին, ուղղում է մազերը, հպվում է դեմքի զանազան մասերին, ինչ-որ առարկա է գտնում ու խաղում հետը, ուղղում է օձիքը կամ ժամացույցը, կապում կամ քանդում է կոշիկների թելերը, չի կարողանում թաքցնել ծնկների դողը, թուլանում է, կծոտում շուրթերը կամ կրծում եղունգները, ինտենսիվ ծխում է, խուսափում զրուցակցի հայացքից կամ, ընդհակառակը, սևեռուն կերպով նայում նրա աչքերի մեջ, հայացքը գետնին խոնարհած՝ ուժեղ տրորում է մի աչքը, ոտքը շարժում, և այլն:

Մարդու ոչ անկեղծ լինելու մասին կարող են վկայել նաև նրա դեմքի արտահայտության ակնթարթային փոփոխությունները, ժեստերի ու բառերի միջև անհամաձայնությունը, բացասական պատասխանների դեպքում գլուխն այս ու այն կողմ տանելը, հոնքերի մռայլվելը կամ վեր բարձրանալը, գլուխը կախելը, ոտքը մեկից մյուս ոտքին գցելը, ոտքով գետնին խփելը, ծնկները ծալելը կամ միմյանց մոտեցնելը, ձեռքերը թաքցնելը կամ նրանց անկանոն շարժումները, ձեռքերով ինչ-որ տեղից բռնվելը կամ մի բան պահելը ձեռքում, ձեռքերը տրորելը, քթի քոր գալը՝ հատկապես խոսակցության ընթացքում, հաճախակի անտեղի ժպտալը, զրույցի ընթացքում ձեռքերով բերանը փակելը, ձեռքեր կրծքին կամ ոտքերն աթոռի տակ խաչելը:

Զրուցակցի սուտը կարող են մատնել հետևյալ արտահայտությունները, բառերը, պատասխաններն ու խոսքի մյուս առանձնահատկությունները: Դրանցից են՝ երդվում եմ, ազնիվ խոսք, չգիտեմ, ձեռքս կկտրեմ, երդվում եմ, որ այդպես չի եղել, և այլն:

Իսկ երբ մարդն ակհնայտորեն խուսափում է որոշակի թեմաների կամ հարցերի քննարկումից, ստի ամենատարածված բառային դրսևորումն է: Օրինակ, ես չեմ կարող հիշել, ես այդպիսի բան չեմ ասել, ես դա չեմ քննարկելու, որևէ կապ դրա մեջ չեմ տեսնում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես չեմ ցանկանում ձեզ հետ խոսել, պարտավոր չեմ պատասխանել ձեր հարցերին, այո կամ ոչ բառերից խուսափելը, վստահ չեմ, ոչինչ այդ մասին չգիտեմ, և այլն:

Փորձը ցույց է տալիս, որ անկեղծ մարդն աշխատում է շատ խոսել ու պնդել իր անկեղծ լինելը, եթե զգում է, որ դիմացինը կասկածում է: Իսկ ուղիղ հարցերին անտարբեր, խուսափողական պատասխաններ տալը նորմալ վարքագծի հասկացության մեջ չի տեղավորվում: Այդ պատասխաններն այն բանի վկայությունն են, որ զրույցի ընթացքում մարդու համար ավելի ու ավելի դժվար է ստելը:

Սուտ խոսող կամ ոչ անկեղծ մարդուն են մատնանշում նաև անհամարձակությունը, զրուցակցին անվերջ, չլռող խոսակցություններով կամ հարցերով շեղելը, տրվող հարցերին պատասխաններ չտալը կամ դժկամորեն պատասխանելը, պատասխան տալուց առաջ երկար դադարը, հարցերին դանդաղ կամ խճճված պատասխանելը, հարցին՝ հարցով պատասխանելը, հարցը բարձրաձայն կրկնելը, և այլն:

Եթե դուք ինչ-որ հանգամանքներ եք ուզում պարզել, փորձում եք հասկանալ՝ զրուցակիցը մեղավո՞ր է, թե՞ ոչ, պետք է նկատի ունենաք, որ անմեղ մարդը կարող է կասկած արտահայտել, ձեր նկատմամբ անվստահություն ցուցաբերել՝ գործի հանգամանքները պարզելու ընթացքում, սակայն՝ հակառակ գործողություններ չանելով:

Ազնիվ մարդը հիմնականում տալիս է սպառիչ ինֆորմացիա՝ բոլոր մանրամասներով, անգամ գործի հետ կապ չունեցող տվյալներ է ասում, անընդհատ աշխատում է ընդհատել ձեզ իր բացատրություններով, սկսում է ակտիվորեն պաշտպանվել՝ նախքան իրեն կկասկածեն կամ ինչ-որ բանում կմեղադրեն:

Ձեր զրուցակցի ստի մասին են խոսում նրա վարքագծի հետևյալ առանձնահատկությունները՝ իրավիճակի համեմատ ոչ համապատասխան վարքագիծը, ընկերասիրության չափազանցված ցուցադրությունը, երկրորդական մանրուքների վրա նրա կենտրոնանալը, դժկամության բարձրաձայն արտահայտելը, աննշան բաներից զայրանալը, ընտրովի մոռացկոտությունը, անուշադրությունը, վարքագծի նկատելի փոփոխությունը՝ հանգիստ վիճակից՝ հուզված, գրգռված, կատաղած վիճակի, վատ ինքնազգացողության մասին արտահայտությունները, բժշկական օգնություն խնդրելը, որը, բացի իրական լինելուց, կարող է նաև խոսակցությունը շեղելու համար արվել:

Ընդհանուր առմամբ սուտը բացահայտելուն ուղղված ակտիվ գործողությունների կարգը կարող է լինել հետևյալը՝ տալ ուղիղ հարցեր՝ ուղիղ դիմացինի աչքերի մեջ նայելով, և հետևել նրա արձագանքին, ցույց տալ, որ չեք հավատում նրա ասածին, օգտագործել խոսքային, դիմախաղային և այլ հնարքներ: Զրուցակցի վրա հոգեբանական ներգործության միջոցներ կիրառելու հնարքներին կարելի է դասել հետևյալները՝ ձեր զրուցակցին շատ մոտ նստելը, այնպես չէ՞, ճիշտ չէ՞ և նման այլ արտահայտություններ օգտագործելը, համապատասխան ձևով կահավորված սենյակում զրույց վարելը, ոչ շատ լուսավոր սենյակում խոսելը, և այլն:

Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին
Ամենադիտված