Ռուսական ամենաէժան ավտոմեքենաները
ԱշխարհՌուսաստանում վաճառվող ամենաէժան մեքենաների առաջին եռյակում հենց ռուսական արտադրության մոդելներն են հայտնվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ցանկը հրապարակել է «Российская газета»-ն, և այն գլխավորում է «Lada Granta»-ն, որի գինը սկսվում է 399 000 ռուբլուց: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում «Lada»-սեդան «Priora»-ն և «Granta»-ն է, որոնք գնահատվում են համապատասխանաբար 414 900 և 424 900 ռուբլի:
Ցանկի առաջատար մեքենաները վերջին երկու ամսվա ընթացքում թանկացել են 10 000 ռուբլով, «Lada Priora»-ն՝ 15 000-ով:
Հնգյակում են նաև «Ravon R2»-ը և «Datsun on-Do» սեդանը: