Հայերեն


Արտառոց դեպք Կենտրոնի դատարանում /տեսանյութ/

Հասարակություն

Շամշյանի հաղորդմամբ՝ երեկ, հոկտեմբերի 3-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դատական սակցիա՝ նախազգուշացում կիրառեց մեղադրող դատախազ Գ. Մարգարյանի նկատմամբ: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում սկսվեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը: Վերջինս Սևան քաղաքի բնակիչ է և 2016 թ.-ի ապրիլի 8-ին ժամը 13:30-ից -14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքին հարող հատվածում հանդիպել է իր՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանին, ով եղել է իր մի քանի ընկերների հետ: Անձնական հարցեր քննարկելուց հետո Գ.Սարգսյանը Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը շարունակել առանձին: Արդեն առանձնանալով՝ նրանք հասել են մինչև Կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ օգտվելով մեկուսի պայմաններից՝ Գ.Սարգսյանը նախ՝ գլխով հարվածել է Աբրահամյանի դեմքին, այնուհետև՝ նրան կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է կրծքավանդակի ձախ մասին: Այդ ամենը անելուց հետո Գ. Սարգսյանը վիրավորին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Արդեն վիրավոր Ա. Աբրահամյանը տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով՝ մահանում է: Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ի մասի (սպանություն) հատկանիշով: Այսօրվա դատական նիստին, երբ դատավորի կողմից դատական սանկցիայի ենթարկված Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գ,. Մարգարյանը կարդաց մեղադրական եզրակացությունը, դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալին հարցրեց, թե արդյոք նա իրեն մեղավոր ընդունում է, նա պատասխանեց՝ այո: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավոր Գ. Պողոսյանը դատախազի կողմից բանավեճի բռնվելը գնահատեց որպես դատարանին հակաճառելու երևույթ և դատախազի նկատմամբ կիրառեց սանկցիա, ասելով՝ «Ձեր ղեկավարության հետ այդ հարցը կքննարկեք», որից հետո դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հոկտեմբերի 27-ին: Դատարանն այսօր որոշեց ապացույցների հետազոտումը սկսել նախ՝ գրավոր ապացույցների, այդ թվում՝ փորձաքնությունների, եզրակացությունների հետազոտումից, հաշվի առնելով պաշտպանական կողմի կարծիքը, սակայն մեղադրողը միջնորդում էր նախ՝ սկսել ապացույցների հետազոտումը վկաների հարցաքննությունից հետո ու ընթերցեց առաջին ապացույցի՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության անվանումը: Դատավոր Գ. Պողոսյանը պահանջեց, որպեսզի ապացույցները ներկայցվեն համապատասխան փաստաթղթերով, ինչը, հավանաբար, դուր չեկավ երիտասարդ դատախազին, ով հայտնեց, որ մեղադրողը ներկայացնում է ապացույցը, իսկ դատարանը հետազոտում է փաստաթղթերը, ինչից հետո դատական նիստը ընդմիջվեց և այն վերսկսվելուց հետո մեղադրողը նորից պնդեց, իր դիրքորոշումը, ինչն էլ պատճառ դարձավ դատավորի կողմից սանկիցայի կիրառման: Ֆոտոլրագրողը հայտնում, որ սպանության պատճառը եղել է այն, որ ամբաստանյալ Գ. Սարգսյանը անցյալ տարվա գարնանից համակրել և մոտ հարաբերություններ է ստեղծել մի աղջկա հետ և նրանց շփման արդյունքում տեղեկություններ է ստացել որ այդ աղջիկը հարաբերություններ է ունեցել Ա. Աբրահամյանի հետ և այդ տեղեկությունը ճշտելու նպատակով հանդիպել է Ա. Աբրահամյանին: Հանդիպման ժամանակ Աբրահամյանը նրան հայտնել է, որ այդ աղջիկը «տուն տանելու աղջիկ չէ», կույս չէ, որից հետո Գ. Սարգսյանը աղջկա հետ այցելել են Երևանում գործող հիվանդանոցներից մեկը ՝ բժշկական հետազոտման ու պարզվել է, որ Ա, Աբրահամյանի տված տեղեկությունները սուտ են, ինչի համար էլ տեղի է ունեցել նրանց հանդիպում-պարզաբանումը, որն ավարտվել է սպանությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալին պաշտպաններին, տուժողի իրավահաջորդներին և անգամ դատախազին իրենց իրավունքներն ո պարտականությունները և նրանց ուղղված հարցերը տալիս էր առանց թղթին նայելու, ապա երիտասարդ դատախազը անգամ չէր կարողանում կարդալ իր ձեռքում հայտնված տեքստը: 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված