«Հետհաշվարկի» վերջին սերիան է
Life
Սոս Ջանիբեկյանի, Անի Երանյանի և Խորեն Լևոնյանի մասնակցությամբ «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլլերն այսօր կավարտվի։
Ռեժիսոր Ելենա Արշակյանը, խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ այս նախագիծը դուրս է իր և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի աշխատանքային ոճից։ Ըստ նրա` երկուսի համար էլ ռիսկային էր այսպիսի գործ անելը։
Ստեղծագործական թիմը բացահայտումներ չի անում, սակայն խոստանում է, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդներին սպասվում է լարված սերիա։
«Հետհաշվարկի» նկարահանումները կայացել են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Մոսկվայում նկարահանվել են հատվածներ ֆիլմի նախավերջին և վերջին մասերից։
Սա առաջին ֆիլմն էր, որում միասին հանդես եկան Խորեն Լևոնյանն ու Սոս Ջանիբեկյանը։



