Ղարաբաղում հերթական պատերազմի նոր պատճառ է նշմարվում
ԱշխարհԱդրբեջանում ճգնաժամի շարունակումը եւ խորացումը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատճառ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի Հետազոտական կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով՝ սա կարող է հատուկ այն նպատակով արվել, որպեսզի ադրբեջանցի հասարակության ուշադրությունը ներքին ճգնաժամից շեղվի: «Այս պատճառով դժվար է որեւէ կանխատեսում անել: Ես առաջիկայում նոր բախումներ սկսվելու համար առայժմ պայմաններ չեմ տեսնում: Իսկ թե ինչ կլինի կես տարի հետո, մենք չգիտենք»,- նշեց Սկակովը՝ հավելելով, որ տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակից Թուրքիան շահագրգռված է չէ նոր պատերազմ սկսելով, քանի որ նրան բավականացնում են սեփական հոգսերն ու խնդիները: Արեւելագետի կարծիքով՝ Անկարան հիմա ավելի շատ կենտրոնացած է Սիրիայի եւ Իրաքի քրդերի խնդիրների լուծման վրա: