Ուրիխանյանի հայհոյանքը Ստյոպա Սաֆարյանին, ու վերջինիս արձագանքը (տեսանյութ 18+)
ՔաղաքականությունԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ ամբիոնից անձնական վիրավորանքներ է հասցրել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին, մեղադրելով նրան Սերժ Սարգսյանի հրահանգով իրեն վարկաբեկելու մեջ։
Ստյոպա Սաֆարյանն իր էջում անդրադարձել է այս ելույթին, նշելով որ, մեջբերում ենք, «վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը»: Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ոչ մի լուսաբանում ու մեկնաբանություն այս թեմայով չի լինելու՝ անգամ դատական գործընթացում: