Ինչպես արագ եւ արդյունավետ նիհարել Նոր տարուց հետո (տեսանյութ)
ՍպորտԴե ինչ, տոներն ավարտվեցին, եւ ժամանակն է վերադառնալ դառը իրականություն ;)
Ամանորի օրերին դուք հաստատ ձեզ թույլ եք տվել ուտել ավելին, քան «կարելի էր», եւ հիմա տառապում եք այն մտքից, որ հաստատ մի քանի կիլոգրամով գիրացել եք, ու պետք է անցնել դիետայի:
Բարեբախտաբար, ձեր կողքին է NEWS.am STYLE-ը, որը հատուկ տոնական օրերի «ծանր բեռը» թոթափելու համար ֆիթնեսի անհատական մարզիչ Մերի Հովհաննիսյանի հետ պատրաստել է վարժությունների համալիր, որոնք կօգնեն ձեզ արագ եւ արդյունավետ նիհարել: