Ջիգարխանյանն արժանի փոխարինող է գտել Վիտալինային
LifeԱրմեն Ջիգարխանյանի մոտ ընկեր, պրոդյուսեր Մարկ Ռուդինշթեյնը պատրաստ է ղեկավարել դերասանի՝ ֆինանսական ճգնաժամում հայտնված թատրոնը: Ընդ որում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կմնա թատրոնի գեղարվեստական ղեկավար, հաղորդում է Ura.ru-ն:
Ռուդինշթեյնը խոստովանել է, որ համաձայն է զբաղեցնել այդ պաշտոնը մի պայմանով՝ եթե Ջիգարխանյանը հավանություն տա: «Նա ուրախացավ իմ առաջարկից, ասաց, եկեք փորձենք: Չէ որ պետք է օգնել նրան: Իսկ ես փորձառու մարդ եմ, նա գիտի դա: Նախկինում մենք շատ էինք շփվում: Բայց երբ Վիտալինան հայտնվեց իր կյանքում, բոլորովին դադարեցինք: Եթե ինձ հաստատեն թատրոնի տնօրենի պաշտոնում, ես չեմ միջամտի գեղարվեստական մասին: Ջիգարխանյանը կմնա գեղարվեստական ղեկավար: Ես կարող եմ օգնել դուրս գալ ֆինանսական փոսից, որում հայտնվել է թատրոնը»,- Ռուդինշթեյնին մեջբերում է Starhit-ը: