ՊՍԺ-ի գեղեցիկ գրոհն ու գոլը
ՍպորտՊՍԺ-ի չորրորդ գոլը «Ռենի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում ստացվել է շատ գեղեցիկ: Նեյմար - Անխել Դի Մարիա - Կիլիան Մբապե կոմբինացիան գոլով է ավարտել բրազիլացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Ռենում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 6:1 հաշվով եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ: Փարիզյան ակումբից դուբլի հեղինակ էին դարձել բրազիլացի Նեյմարը, արգենտինացի Անխել Դի Մարիան ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն:
Ֆրանսիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Ռեն» - ՊՍԺ՝ 1:6
Բենժամին Բուրիժո, 66 (11մ) – Կիլիան Մբապե, 9, 75, Նեյմար, 17, 43, Անխել Դի Մարիա, 24, 74