Հայերեն


Նախագահի փայտիկը և ամենակարող Հ1-ը․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ»-ում կարդում ենք․

Անցած ՏԻՄ ընտրությունները, ինչպես հարկն է, խլացրին Հ1-ի եւ «Ամենակարող երգիչ»-ի շուրջ բարձրացած աղմուկը: Առաջիկա մի քանի օրերին էլ քանի դեռ կխոսվի ընտրությունների արդյունքների մասին, Հ1-ը ժամանակ կունենա մոռացության տալու այդ հաղորդումը կամ նոր ձեւաչափ մտածելու: Իսկ նոր ձեւաչափ գտնելու ուղղությամբ աշխատանքները, կարելի է ասել, սկսվել էին ՏԻՄ ընտրությունների բուն թոհուբոհից 2-3 օր առաջ, երբ ՀՀ նախագահն այցելեց Հ1` շնորհավորելու 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Այ մարդ, պարզվեց, որ Հ1-ում հանճարներ են հավաքվել, ու մենք լուր չունենք այդ մասին: Դրել ու մի հանգի քննադատում ենք «Ամենակարող երգիչը» ու չենք էլ փորձում խորանալ Հ1-ի երեւելիների մտավոր անհունության մեջ: Դու մի ասա՝ «Ամենակարող երգիչ»-ի նպատակը ոչ թե ռաբիս երաժշտությունը հանրային եթերով քարոզելն է, այլ ռաբիս երգիչներին մարդամեջ բերելը, հասարակության լայն խավերին ճանաչելի դարձնելը: Իսկ դա բոլորովին այլ բան է, եթե նկատեցիք:

ՀՀ նախագահն էլ էր սկզբում մեզ նման մտածում, բայց երբ իր ոտքով գնաց Հ1՝ պարզելու, թե այդ ինչ խայտառակություն են եթեր հանել, Հ1-ի հանճարները բարի գտնվեցին՝ վերջապես բացել փակագծերը՝ իրենց հոգու եւ մտքի խորքը. «Վայ, չէ, նախագահ ջան, էդ ինչե՜ր ես ասում, սա լրիվ ուրիշ բան է, հեսա 2-րդ հաղորդման մեջ արդեն նույն երգիչները ժողովրդական երգեր են երգելու, մենք այդ ճանապարհով բացահայտելու ենք նրանց կարողությունները»:

Այո, մենք անարդար ենք գտնվել Հ1-ի նկատմամբ, չէր կարելի այդպես…

Այսինքն՝ գիտե՞ք ինչ են անելու: Ամեն հաղորդման հետ մասնակիցների առաջադրանքը պետք է բարդացնեն՝ ռաբիս, ժողովրդական, հետո, հավանաբար, կգա շանսոնը, ապա՝ «բլատնոյը», դրան կհաջորդի երեւանյան հոգեպարար երգը, ականատես կլինենք, թե ինչպես են մեր ռեստորանային երգիչներն իրենց դրսեւորում ռոքի ու ծանր մետալի հնչյունների տակ, նրանք իրենց ուժերը կփորձեն ջազի ասպարեզում, իսկ եզրափակիչը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Եվ այսօր չկա մեկը, որ գնահատի Ռուբեն Ջաղինյանի տիտանական աշխատանքը: Կարճ՝ կեցցես Ռուբիկ, առաջ:

Մենք գիտենք, որ նախագահ Սարգսյանը բարի ծերուկ է՝ կախարդական փայտիկով, ու կարողանում է նույնիսկ ամենախայտառակ իրավիճակներից դուրս հանել յուրայիններին, այս դեպքում՝ Հ1-ին: Մինչեւ նախագահի այցը Հ1, բոլորին թվում էր, թե «Ամենակարող երգիչ»-ը ռադ կանեն եթերից, ու դրանով հարցը կփակվի: Բայց նախագահը գնաց, եւ պրոբլեմը բարձրացավ նույն թափով: Պարոն նախագահ, բա Ձեզ պե՞տք էր…
Հեռուստահաղորդման հաջողության հիմնական գրավականը դրա պահանջվածությունն է: Մանավանդ՝ Հանրայինի եթերում որեւէ ծրագիր հաջողված չի կարող լինել, եթե այն հանրային պահանջարկ չունի: Ես չգիտեմ՝ Հ1-ն ու նախագահն ինչպես են մտածում, բայց վստահ եմ, որ մեր հանրությունն այնքան չբավարարված պահանջմունքներ ունի, որ նույնիսկ մտքի ծայրով չի անցկացրել Հանրայինի եթեր բերել ռաբիսի արքաներին ու շաբաթը մեկ քաստինգ անել, թե նրանք ռաբիս երգելուց բացի ուրիշ ինչ կարող են անել բեմի վրա: Մարդիկ այնքան հոգս ու խնդիր ունեն, որ «им до лампочки!», թե երգիչ Վաղոն ինչպես է ջազ երգում:

Տարօրինակ բան է կատարվում Հ1-ի հետ: Աշխարհի հանրահայտ ռեստորանները միլիոններ են ծախսում, որ հռչակավոր արվեստագետների բերեն եւ իրենց շոուն այցելուների համար դարձնեն ավելի գրավիչ: Հ1-ը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Նախագահն էլ ասում է՝ ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, առաջ: Առաջ դեպի ո՞ւր… Հե՞տ:

Ինձ չեք կարող համոզել, որ նախագահը Հ1-ին շնորհակալ է «Ամենակարող երգիչ» ծրագրի համար: Նա ուղղակի չէր կարող այդ էշությունը հավանել: Հեռուստաընկերության 60-ամյակը հրաշալի առիթ էր նաեւ լավ գործերը հիշելու, բայց այնպես ստացվեց, որ հենց նախագահի այցելությունն օգտագործվեց Հանրային եթերում հայտնված աղբը մաքրագործելու համար: Հ1-ի արդարացումները դա են վկայում, եւ կասկածից դուրս է, որ քննադատությունների հեղեղից հետո փորձում են փրկել իրավիճակը՝ իբր ժողովրդի զարկերակը շոշափելու ճանապարհով: Հարգելիներս, ժողովրդի զարկերակը ձեզ երբեք չի ասի, որ իր սիրելի Ռուբեն Մաթեւոսյանին տանեք ստուդիա, որպեսզի նա նստի Սպիտակցի Հայկոյի տեղն ու գնահատի մրցման դուրս եկած կլկլացնողներին: Դուք, հավանաբար, մտածում եք նաեւ Շառլ Ազնավուրին բերել, որ գնահատի շանսոնի մրցույթը ռաբիս երգիչների կատարմամբ: Ծիծաղելի է:

Մտածում եմ՝ ինչո՞ւ կանգ առնել միայն երաժշտության ժանրերի վրա, մանավանդ, որ հաղորդման վերնագիրն ինքնին խոսում է ավելի լայն դիապազոնների մասին՝ «Ամենակարող երգիչ»: Ի դեպ, հիմա, երբ փոքրիկ պարզաբանում է արվել ծրագրի նպատակների շուրջ, եւ հայտնի է դարձել, որ ռաբիս երգիչներն են մրցելու միայն, կարելի է հաղորդումը վերանվանել՝ «Ամենակարող ռաբիս երգիչ»: Իսկ ինչ վերաբերում է «ամենակարող» բառին, այն թույլ է տալիս ծրագրի հետագա փուլերում ստուգել այդ երգիչների նաեւ այլ կարողությունները: Ինչո՞ւ չպարզել, օրինակ, թե քանի կիլոգրամ ծանրաձող կարող է բարձրացնել երգիչ Վաղոն: Կարելի է ծրագրի մեկ այլ փուլ էլ անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, որ տեսնենք, թե մեր ռաբիս երգիչներից ով է առաջինը 100 մետր վազքատարածությունում: Ամերիկայում, ի դեպ, նման բաներ շատ են անում: Ռաբիս եգիչներին տանում են իրենց հանրային հեռուստաընկերություն եւ հոթ դոգ ուտելու մրցում անցկացնում. ով շատ կերավ, նա էլ հայտարարվում է «ամենակարող»: Իսկ նման մրցույթներ դատելու համար էլ, հիշում եմ, հրավիրում էին Լուչանո Պավարոտիին ու Լուի Արմսթրոնգին:
«Ղժժալն» այս դեպքում անշնորհակալ գործ է: Պետք է կանգ առնել ու կանգնեցնել այդ հիմարությունը, եթե չենք ուզում վերջնականապես խայտառակվել լուսավոր ժողովուրդների մրցույթում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված