«Հայ երգիչները դեգրադացվել են». Անդրե
BlogԵրգիչ Անդրեն դժգոհ է հայկական եթերում հնչող երաժշտությունից: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Ըստ նրա՝ հայկական հեռուստաալիքները եւ երգիչները դեգրադացվել են:
«Հայի մաքուր ու ազնիվ երգը, պարը, տարազը. այս է իմ կյանքն ու առաքելությունը։ Ոչ ռաբիսին եթերում: Հայկական հեռուստաալիքները դեգրադացվել են: Երգերն ու երգիչները նույնպես: Ամոթն էլ է լավ բան: Ո՞վ է մեղավոր՝ լսարա՞նը, որ ապահովում է բարձր վարկանիշ, թե՞ անորակը ցուցադրողն ու ստեղծողը»,- գրել է նա:
Գրառմանը կից նա հրապարակել է իր երգերից մեկը: