19-ամյա ուսանողուհին սպանել է իր ընկերոջը (լուսանկարներ)
ԱշխարհՆաիրան Ֆերնանդոին հանդիպել է հինգ տարի առաջ, սակայն դեկտեմբերին զույգը անսպասելիորեն բաժանվեց: 19-ամյա ուսանողուհու համար դա մեծ հարված էր, որը նա այդպես էլ չկարողացավ տանել: Այդ իսկ պատճառով նա վերցնելով հոր հրացանը շտապել է ընկերոջ մոտ և կրակել նրա վրա: Այս մասին գրում է The Sun-ը:
Սպանությունից հետո Նաիրան Instagram- ում Ֆերնանդոյի լուսանկարն է հրապարակել, որտեղ նա համբուրում է տղայի ուսը , իսկ կից գրել է. «Հինգ տարի է արդեն միասին ենք. պայքարում ենք, վիճում ու վերադառնում, բայց միևնույն է սիրում ենք միմյանց. Ես կսիրեմ քեզ, հավեժ, իմ հրեշտակ»:
Սպանությունը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 230 կմ հեռավորության վրա: Նայիրան խոստովանել է, որ ինքն է սպանել տղային այն ժամանակ,երբ հաստատվել է, եր կրակոցը եղել է հոր ատրճանակից: Խոստովանելուց հետո Նաիրային տեղափոխել են հոգեբուժական փորձաքննության, որը ցույց է տվել, որ աղջիկը որևէ հոգեբանական շեղում չի ունեցել:
Պարզվել է նաև, որ սպանությունից մի քանի օր առաջ Նաիրան գիշերային ակումբում հարձակվել էր Ֆերնանդոյի վրա: