Ադրբեջանն ու Վրաստանը սկսում են...
ՍպորտՖուտբոլի Ադրբեջանի և Վրաստանի ազգային հավաքականներն արդեն իսկ սկսել են նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկությանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Վրաստանը Բելառուսի և Մակեդոնիայի հետ ընդգրկված են D դիվիզիոնի առաջին զամբյուղում: Հունվարի 27-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք հավաքի ընթացքում Ադրբեջանը և Վրաստանը ընկերական հանդիպում կանցկացնեն: Ընդամենը 3 օր անց ադրբեջանցիները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն՝ մրցելով Մոլդովայի հետ: Վերջինս ևս Ազգերի լիգայի D դիվիզիոնում է:
Ակնհայտ է, որ վերը թվարկված հավաքականները միմյանց մրցակիցներ են ընտրել D դիվիզիոնից, և կարելի է ասել, որ մեր հարևանները արդեն իսկ սկսել են նախապատրաստվել 2018-ի կարևորագույն մրցաշարին: Նշենք նաև, որ Անթալիայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու նաև Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդական հավաքականները և հունվարի 23-ին կմրցեն միմյանց հետ: Մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը պաշտոնական մրցավեճեր չեն լինելու, և ընկերական հանդիպումները միակ միջոցն են փորձարկումներ կատարելու և ուժերը ստուգելու համար:
շարունակությունը՝ կայքում