Մետրոյի հարյուրավոր ուղևորներ մերկացել են ֆլեշմոբի շրջանակում. լուսանկարներ
Աշխարհ16 տարի առաջ «Ամենուր կատարելագործիր» նյույորքյան շարժման մասնակիցները նախաձեռնել էին «Մետրոյում առանց տաբատի օր», և արդեն 9 տարի աշխարհի մոտ 660 քաղաքներում հունվարյան այդ ավանդույթը պահպանվում է։
2018 թվականին օրը Լոնդոնում նշել են ավելի քան 400 ուղևորներ, ովքեր մասնակցել են նախաձեռնությանը զուտ զվարճանքի համար՝ չնայած ցուրտ եղանակին։
Նախաձեռնության մասնակիցները պետք է իրենց այնպես պահեն, ասես ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, չպետք է արձագանքեն կողմնակի մարդկանց ծիծաղին և մեկնաբանություններին։