Սեքսի ժամանակ աղջիկն ընկել է պատշգամբից
ԱշխարհԹաիլանդի Պատտայա հանգստավայրում շաբաթ վաղ առավոտյան առեղծվածային դեպք է տեղի ունեցել։ 26-ամյա մարմնավաճառ Ուանիպա Ջանհուաթոնի մահվան փաստով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի 25-ամյա քաղաքացի։ Ձերբակալման ժամանակ Ռիս Վելլան ծիծաղել է, նա Թաիլանդում հանգստի մեջ է գտնվել արդեն 4-րդ ամիսը, մինչդեռ նրա վիզայի ժամկետն արդեն վաղուց ավարտվել է, իսկ այն երկարացնելով նա չի զբաղվել, գրում է Mirror-ը։
Ռիսի հետ սեռական հարաբերության ժամանակ, որը տեղի է ունեցել հյուրանոցի համարում՝ 5-րդ հարկում, տղամարդը բազմազանություն է ցանկացել, և զույգը տեղափոխվել է պատշգամբ։ Ուանիպան ընկել է այնտեղից և մահացել գլխի ու պարանոցի բազմաթիվ վնասվածքներից։
Ռիսի խոսքով՝ ինքն այնքան ցնցված է եղել տեղի ունեցածով, որ շտապել է լքել հանցանքի վայրը։Հյուրանոցի ղեկավարությունը ոստիկանություն է կանչել։
Ռիսին ձերբակալել են տեղի ունեցածից հաշված օրեր անց, նրան ճանաչել են տեսահսկման խցիկները։
Ռիս Վելլան ձերբակալվել է մահվան պատճառ դարձած անզգուշության կասկածանքով, ինչպես նաև Թաիլանդում ապօրինաբար գտնվելու համար։ Նրա զբոսաշրջային վիզայի գործողության ժամկետն ավարտվել է 59 օր առաջ։ Բրիտանացին նաև մեղադրվել է մոտոցիկլետների առևանգման մեջ։