Որտեղ է լինելու ՀՀ ապագա նախագահի նստավայրը. խիստ պահպանվող տարածքը նորոգվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՔաղաքականությունՀայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս մեր երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ կունենա, եւ նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:
Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ:
Սա նշանակում է, որ ՀՀ Նախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան մինչև փետրվարի վերջ: Ընտրությունն էլ կնշանակվի մարտին:
մանրամասն՝ կայքում