«Ինտերն» այլընտրանքային տարբերակ ունի Մխիթարյանի համար
Սպորտ«Ինտերն» այլընտրանքային տարբերակներ է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ եթե չհաջողվի իրականացնել Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իտալական ակումբը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարային:
Նշվում է նաև, որ «Ինտերը» չի կարող ձեռք բերել 2 կիսապաշտպաններին միասին, քանի որ նրանք Եվրամիության անդամ չեն: «Ինտերում» ընդամենը մեկ տեղ է մնացել Եվրամիությանը չանդամակցող երկրի ֆուտբոլիստի համար: