Իրանի իրավիճակի անսպասելի շրջադարձ
ԱշխարհԼրագիր
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական պետական Տանսիմ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն ունի ցույցների եւ իշխանությանը պահանջներ ներկայացնելու իրավունք եւ իշխանությունը պետք է այդ պահանջներին ականջալուր լինի:
Ինչպես հայտնում է Ազատությունը, Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգեւոր դասը, որը արգելակում է հասարակության ազատությունները ընդլայնելու եւ Արեւմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները:
«Իրանի ժողովրդի համար վիրավորական են հայտարարությունները, թե նրանք միայն տնտեսական պահանջներ ունեն: Դա սխալ պատկերացում է տալիս ցույցերի մասին: Ժողովուրդը տնտեսական, քաղաքական և սոցիալական պահանջներ ունի»,-ասել է Իրանի նախագահը: «Մենք պետք է պարզապես ընդունենք, որ վերջին խոսքը ժողովրդինն է», նրան մեջբերում է Ազատությունը:
շարունակությունը՝ կայքում