Հայերեն


Կարեն Կարապետյանի խորհրդավոր հանդիպումները. «Լրագիր»

Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 4-ին կառավարությունում ունեցել է երկու հյուր, որոնց հետ հանդիպել է առանձին-առանձին: Նախ նրա հյուրը եղել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, իսկ հետո` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Համենայն դեպս, այդ հաջորդականությունն է կառավարության պաշտոնական հաղորդագրություններում:
Պայմանավորվե՞լ էին երկու դեսպանները Կարեն Կարապետյանին հյուր գնալու օրը, թե՞ Կարեն Կարապետյանն էր նրանց նշանակել միեւնույն օրը, որպեսզի պահեր հավասարակշռությունը: Թեեւ, դա լիովին անելու համար իհարկե պետք էր անցկացնել միաժամանակյա հանդիպման սեանս, այլապես հարց է առաջ գալիս, թե ինչու է Կարապետյանը առաջինն ընդունել Ռուսաստանի դեսպանին:
Կատակել արժեր, բայց Կարեն Կարապետյանն ինքը խոստովանել է, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, եւ այդ առումով անշուշտ կատակելու ժամանակը չէ:
Առավել եւս, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող սուբյեկտներ են, իհարկե գրեթե տրամագծորեն տարբեր համատեքստով:
Հայաստանի տնտեսության չափազանց ծանր վիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, եւ միաժամանակ ծանր վիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ համարժեք չի օգտագործվել ԱՄՆ հետ գործակցության ռեսուրսը:
Օրինակ, Հայաստանի արտաքին պարտքը ավելի քան 5 միլիարդ դոլար է: Անկախության 25 տարիների ընթացքում ԱՄՆ դրա առնվազն կեսի չափով անհատույց ֆինանսական եւ նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, որը սակայն Հայաստանի իշխող համակարգը չի կարողացել վերածել տնտեսական զարգացում գեներացնող ռեսուրսի եւ դարձրել է ընդամենը գողություն անող համակարգի գոյություն պահպանելու միջոց:
Միաժամանակ, գողության օրինակ է նաեւ Հայաստանի տնտեսական կարեւորագույն ռեսուրսներից մեկի` տարիներ շարունակ ռուսական սեփականություն հանդիսացած էլցանցերի օրինակը, որը Հայաստանի տնտեսության զարգացման, գեներացման ենթակառուցվածքի դեր կատարելու փոխարեն, Հայաստանը գործնականում հասցրել էր էներգետիկ ճգնաժամի շեմին:
Ամերիկա-ռուսական ազդեցության տրամագծորեն հակառակ բնույթի օրինակները շատ են, միաժամանակ պարզ է, որ դրանց թվարկումն ու համեմատությունը չի լուծի որեւէ հարց, չի թեթեւացնի տնտեսության ծանր վիճակը:
Անհրաժեշտ է նայել առաջ, բայց իհարկե հետեւություն անելով անցյալից:
Ի՞նչ հետեւություն պետք է անի վարչապետ Կարեն Կարապետյանը: Երկու դեսպանների հետ նա խոսել է երկկողմ տնտեսական գործակցության, ներդրումների հեռանկարի մասին:
Ռուսաստանի դեսպան Վոլինկինին Կարապետյանն ասել է, թե առկա է երկկողմ տնտեսական հարաբերության ընդլայնման մեծ ներուժ: Դա գրեթե ստանդարտ դիվանագիտական տեքստեր են, եւ թերեւս այդքանը, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունից եկած Կարեն Կարապետյանը թերեւս ամենից լավ է գիտակցում, որ այդ ներուժը բառի իրական եւ քաղաքական իմաստով գոյություն չունի:
Հայաստանի տնտեսության հնարավորությունն ու հեռանկարը ԱՄՆ ներդրումային ներուժի առավելագույնս օգտագործումն է, որն էլ սակայն Հայաստանի իշխանությունից պահանջելու է քաղաքական որակների հաստատուն փոփոխության ապացույցներ, պետական ներքին ու արտաքին քաղաքականության արդիականացման, ինքնիշխան քաղաքականության ազդակներ:
Կառավարության փոփոխությունը դրանց շարքից է, բայց բավարա՞ր է արդյոք: Այդ հարցի պատասխանն առայժմ անորոշ է, առայժմ կարծես թե ԱՄՆ-ն քաղաքական հայտարարությունների մակարդակով չի անդրադարձել Հայաստանի նոր կառավարությանը, չի արտահայտել իր վերաբերմունքը եւ սպասելիքը: Ինդիկատոր կարող է լինել նաեւ հոկտեմբերին Նյու Յորքում տեղի ունենալիք ներդրումային համաժողովը, որ ներդրողներ ներգրավելու համար կազմակերպում են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը:
Այդ համաժողովից առաջ կառավարության փոփոխությունը կարեւոր ազդակ է, որը նաեւ պարունակում էր քաղաքական էական բաղադրիչներ` պաշտպանության նախարարի փոփոխությամբ: Հատկանշական է, որ սկզբից խոսվում էր նաեւ արտաքին գործերի նախարարի փոփոխության մասին, ընդ որում ներկայում պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը դիտարկվում էր ԱԳ նախարարի թեկնածու: Վերջին օրերին ինչ որ բան փոխվեց: Թե ինչ, այդքան էլ պարզ չէ, բայց Նալբանդյանը մնաց, իսկ Սարգսյանը գնաց ՊՆ, բայց հետաքրքիր շեշտադրումով, որ նրան ներկայացնելիս արեց Սերժ Սարգսյանը` աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության նշանակությունը:
Այլ կերպ ասած, Հայաստանը առկա ԱԳՆ-ին զուգահեռ, փաստացի հայտարարում է արտաքին քաղաքական աշխույժ գործունեության այլ գծի, զուգահեռի ձեւավորման մասին, որտեղ նշանակված է պաշտոնյա, ով կարծեք թե առնվազն հրապարակային մակարդակում դիտարկվում է «աշխարհքաղաքական ունիվերսալության» համատեքստում:
Բավարար կլինե՞ն այդ տնտեսա-քաղաքական ազդակները ԱՄՆ համար, թե՞ ներդրումային գործակցությունը առարկայացնելու եւ նոր ծավալ հաղորդելու համար Նահանգները կսպասի նոր կադրերի գործերին:
Մի բան հստակ է, որ Հայաստանի տնտեսական վիճակը սպասել չի կարող:

Lragir.am

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված