Apple-ը կարեւոր թարմացում է թողարկել iPhone-ի համար
LifeApple-ի մշակողները iOS օպերացիոն համակարգով աշխատող անվտանգության կարեւոր թարմացում են թողարկել սարքերի համար, փոխանցում է RG-ն:
Այն պաշտպանում է սարքը ժամանակակից մի շարք՝ այդ թվում նաև Apple-ի գաջեթներում օգտագործվող պրոցեսորներում հայտնաբերված խոցելիության պատճառով հաքերների հարձակումներից: Խոցելիությունը, որի մասին հայտնի դարձավ հունվարի սկզբին, հաքերներին թույլ է տալիս գաղտնի տվյալներ գողանալ:
«IOS 11.2.2- ի տարբերակը անվտանգության համակարգի թարմացում է պարունակում: Բոլոր օգտագործողներին խորհուրդ է տրվում այն տեղադրել», - նշվում է թարմացման բնութագրության մեջ:
Apple-ի ներդրողները կոչ են արել ընկերությանը պայքարել iPhone-ներից երեխաների կախվածության դեմ