Քենդալ Ջեներին ծաղրել են պզուկների համար. աղջիկն արժանի պատասխան է տվել
LifeՑանցի օգտատերերը ծաղրել են ներկայիս ամենահայտնի մոդել Քենդալ Ջեներին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Նրա թշնամիները ջանասիրաբար ծաղրել են Քենդալին՝ մաշկի խնդիրների պատճառով: Արդյունքում, աղջիկը որոշել է օգտագործել իրավիճակը իր կյանքի նշանաբանը ի ցույց դնելու համար: Դրա համար նա ընտրել է իր ամենահավատարիմ երկրպագուհիներից մեկի գրառումը, ով աջակցող տողեր էր գրել:
«Լավ, բայց Քենդալ Ջեները, , ով կարծես թե նույնիսկ ցուցադրում է իր պզուկը, հրաշալի է նայվում որպես աստղ: Հենց այսպես իրեն պետք է պահի ամեն աղջիկ»:
Օգտատեր Դեյզի

«Չպետք է թույլ տաս, որ իրենցից ոչինչ չներկայացնող տհաճ մարդիկ քեզ կանգնեցնեն»:
Քենդալ Ջեներ

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը Քենդալը ներկայացել էր Ջամբատիստ Վալլիի շքեղ սև շորով:
