ԱՄՆ տեղափոխված դերասանուհի Անժելա Սարգսյանի դուստրը տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 12 տարեկան, ինչի կապակցությամբ մայրը խնջույք է կազմակերպել իրենց տանը։
Անժելան Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար դստեր տարեդարձից և մակագրել. «Շնորհակալ եմ Աստծուց, որ քեզ ունեմ, հպարտ եմ, որ քո մայրն եմ: Ապրիր առողջ, սիրված, երջանիկ ու երկար»։
Տևական ժամանակ է, ինչ Անժելան դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Վերջին շրջանում նա բավականին հաճախ է լուսանկարներ հրապարակում դստեր հետ։
