26 զոհ. ԱՄՆ-ում աննախադեպ ցրտեր են
ԱշխարհԱՄՆ-ի արևելյան ափամերձ շրջանների համար անոմալ եղանակային պայմանների պատճառով առնվազն 26 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ամերիկյան հեռուստատեսության տվյալները, ափամերձ մի շարք նահագներում քամու ուժգնությամբ պայմանավորված ալիքները հեղեղել են փողոցները բնակելի թաղամասերում:
Մասաչուսեթս նահանգի բնակիչները նույնիսկ ստիպված են եղել տարհանել բնակչության մի մասին, երբ ջուրը հեղեված փողոցներում սկսել է սառչել:
Բացի այդ, հաղորդվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել են մի շարք օդանավակայաններ, իսկ հիվանդանոցներում ցրտահարությամբ բազմաթիվ հիվանդներ են գտնվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրների առաջ են կանգնեցրել արևելյան ափերին բնակվող 100 մլն ամերիկացու: