Բատշուային կտեղափոխվի
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային համաձայնել է տեղափոխվել «Սեւիլիա»: Նա հազվադեպ է ընդգրկվում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ չի ցանկանում աշխարհի առաջնությունից առաջ ունենալ խաղային պրակտիկայի պակաս:
24-ամյա բելգիացի ֆուտբոլիստն իսպանական թիմում վարձակալությամբ հանդես կգա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է sportsmole-ը:
Բատշուային Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 2 գոլ:
Բատշուային «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին Մարսելի «Օլիմպիկից»: