Շուրային այսօր վիրահատում են. ինչ է պատահել սիրված երգչին
Life42-ամյա ռուս երգիչ Շուրան՝ Ալեքսանդր Մեդվեդեւը, Ինստագրամի իր էջում հիվանդասենյակից դիմել է իր երկրպագուներին, նշելով, որ պատրաստվում է վիրահատության: Անհանգստացած երկրպագուներին նա մանրամասնել է, որ խոսքը կոնք-ազդրային հոդի վիրահատության մասին է, որից հետո նա «կլինի ինչպես մորից նոր ծնված»: Նույնիսկ այդպիսի վիճակներում երգիչը շարունակում է մնալ դրական, կատակել, վարակել բոլորին իր մանկական պարզությամբ ու լավատեսությամբ:
Հիշեցնենք, որ սկանդալային երգիչը սրանից մի քանի տարի առաջ հաղթահարեց մեկ այլ, ավելի ծանր հիվանդություն՝ ամորձու քաղցկեղը: Տարիներ շարունակ Շուրան գամված էր հաշմանդամի սայլակին:
Ի սրտե մաղթում ենք առողջություն սիրելի Շուրային: