Աղջիկն իր մերկ կրծքով շեղել է վարորդին և փորձել թալանել
ԱշխարհԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները ձերբակալել են հանցագործներին, ովքեր Uber-ի վարորդին շեղել են մերկ կրծքով և փորձել թալանել նրան, հայտնում է WDSU պորտալը։
Տղամարդը պատմել է, որ տեղափոխել է 22-ամյա Ռեյնա Ֆիլոսին և նրա մոտ հեռախոսահամար թողել։ Աղջիկը զանգահարել է տաքսիստին՝ խնդրելով մոտենալ իրեն։ Երբ տաքսիստը թակել է բնակարանի դուռը, աղջիկը նրան մոտեցել է մերկ կրծքով։ Երբ տղամարդը փորձել է հեռանալ, Ռեյնան բռնել է նրան ու համբուրել՝ կծելով լեզուն։
Մինչ շփոթված տաքսիստը փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, աղջկա մեղսակիցը՝ 24-ամյա Էնթոնի Քենեդին դանակով սպառնացել է վարորդին և գումար պահանջել։
Տաքսիստից մերժում ստանալով՝ Քենեդին հարվածել է նրան ու ջարդել ատամը։ Մեղսակիցը հեռացել է, իսկ Ֆիլոսը սկսել է օգնել վարորդին, իբրև թե ինքը ոչնչում մեղավոր չէ։
Իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալներին։ Ֆիլոսին մեղադրում են հանցագործությանը մասնակից լինելու, իսկ Քենեդիին՝ զինված կողոպուտի և ծեծի մեջ։