Իբրահիմովիչը նորություն ունի
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող, 36-ամյա հորվաթ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, կարող է ժամանակից շուտ լքել մանկունիացիների կազմը:
Ինչպես տեղեկացնում է «Yahoo Sports»-ը, շվեդ ֆուտբոլիստն ամերիկյան և չինական ակումբների կողմից առաջարկներ է ստացել, որտեղ մրցաշրջանը մեկնարկում է մարտին:
Այդուհանդերձ, նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար պահել 36-ամյա ֆուտբոլիստին գոնե մինչև այս տարվա ամառ: Սակայն ենթադրվում է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Իբրահիմովիչն այն չի երկարաձգի: