Արտառոց դեպք նախարարությունում. ինչն է դրդել քաղաքացուն թղթերը նետել բաժնի պետի երեսին և 1,5 ժամ հայհոյել
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի Է դարձել, որ նախորդ տարվա մայիսին քաղաքացի Սամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետեւ պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին:
Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետեւյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: