Հայերեն


ՕԵԿ թեկնածուի հետ առնչվող երեկվա միջադեպի մանրամասները․ Armlur

Հասարակություն

Armlur-ը գրում է․

Երեկ գիշերը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել է Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն:

Ի՞նչն է եղել պատճառը

ArmLur.am-ին կատարվածից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ Արկադի Փելեշյանը մոտ 15 հոգու ուղեկցությամբ մտել է Ավետարանական եկեղեցու՝ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակ, վերջինիս առաջարկել առանձին զրուցել: Գրիգորյանն էլ թողնելով իր աշխատասենյակում եղած հյուրերին՝ Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ մտել է աշխատասենյակի հարեւան սենյակ: Նշենք, որ Գրիգորյանն ապրում է եկեղեցում` ընտանիքի հետ եւ հյուրեր է ունեցել արտերկրից: Գրիգորյանի և Փելեշյանի՝ առանձնանալուց հետո վերջինիս ուղեկցող տղաները տրոհվել են՝ մի մասը կանգնել է աստիճանների մոտ, մյուս մասը կենդանի պատ է կազմել դռան մոտ, իսկ Արկադի Փելեշյանը մնացած տղաների հետ ներս է մտել: Ռաֆայել Գրիգորյանին ճանաչողները` այդ թվում եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նրան բնութագրում են որպես հավատավոր մարդ, որն ունի իր սկզբունքները, հարգանքը եւ քաղաքական գործընթացներին մեծապես չի խառնվում: Սակայն Ական որոշել է նրա հետ հաշիվ մաքրել եւ հենց Ավետարանական եկեղեցու ներսի այդ սենյակում եկեղեցու առաջնորդին նախատել է, թե «քեզ Անուբախ Համբարյանը (խմբ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, որն, ըստ լուրերի, նշանակվելու է Լոռու մարզպետ) փող է տվել, որ ՀՀԿ-ի համար աշխատես»: Ակնարկել է, թե խաբել է իրենց:

Դաժան ծեծի մանրամասները

Նշված խոսքերի ուղեկցությամբ նա սկսել է հայհոյել տարեց մարդուն ու հարվածներ հասցնել: Ռաֆայել Գրիգորյանը հորդորել է հանգստանալ, չհարվածել իրեն, սակայն բարկացած Արկադին շարունակել է հարվածները, ինչի արդյունքում եկեղեցու առաջնորդը ընկել է հատակին: Լսելով բղավոցներ, հայհոյանքներ՝ Գրիգորյանի աշխատասենյակում գտնվող նրա կինն ու հյուրերը փորձել են մտնել կողքի սենյակ: Սակայն Ակային ուղեկցող տղաները, որոնք դռան մոտ պատ են կազմած եղել, արգելել են: Ներքևից եկեղեցու առաջնորդի թոռնիկն է փորձել վերև բարձրանալ` պապին օգնելու, նրան ևս արգելել են: Թոռնիկը վերցրել է քաղաքային հեռախոսը, որ ինչ-որ մեկին զանգահարի, տղաները կտրել են հեռախոսի լարը: Թոռնիկը ստիպված է եղել ներքև իջնել և բջջային հեռախոսով օգնություն խնդրել ինչ-որ մեկից: Այդ ընթացքում Ռաֆայել Գրիգորյանին ուղղված հարվածներն ու հայհոյանքները շարունակվել են:

Արկադի Փելեշյանի և նրան ուղեկցողների խուճապահար փախուստը

Երբ ներկաները սկսել են աղմկել, այդ պահին դրսից ներս է մտել եկեղեցու առաջնորդի փեսան` սպորտային կազմվածքով, որին Արկադի Փելեշյանին ուղեկցող տղաները չեն կարողացել խոչընդոտել ներս մտնել: Փեսան ներս մտնելով՝ տեսել է աներոջը` գետնին ընկած վիճակում: Հարցրել է, թե «Ակա՛, էս ի՞նչ եք անում», «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն շտապել է հանգստացնել, թե ոչինչ ու մեծ արագությամբ հավաքել է իրեն ուղեկցողներին ու անհետացել տարածքից:

Տեսախցիկներն արձանագրել են. Փելեշյանը որոնվում է

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ՀՀ ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է: Ավելին` մեզ հաջողվեց պարզել, որ տեսախցիկի նկարահանված կադրերում եղած դեմքերն արդեն նույնականացվել են, եւ ՀՀ ոստիկանությունը սկսել է որոնել ինչպես Արկադի Փելեշյանին, այնպես էլ` նրան ուղեկցող մի քանի տղաների: Տեղեկացնենք, որ նախկին ՕԵԿ, այսօր ՀՎԿ ներկայացուցիչ Արկադի Փելեշյանը Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Ինչպես հայտնի է՝ ոստիկանապետը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Էրիկ Շարմազանովը կնքել է Ակայի երեխաներին: Երեկ գիշեր քննիչները բացատրություններ են վերցրել հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից եւ ներկաներից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գիշերով դեպքի վայրում է եղել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այսօր Ռաֆայել Գրիգորյանը հիվանդանոցում լուրջ հետազոտություն պետք է անցնի, քանի որ հիմնականում գլխի հետևի մասին ուղղված հարվածներից ծանր վնասվածքներ է ստացել:

ՕԵԿ-ի պարզաբանումը

Երեկ գիշեր, երբ արդեն լուրերը տարածվել էին, «Առավոտը» զանգահարել էր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին` նրանից մեկնաբանություն եւ տեղեկություն խնդրելով: Բիշարյանը բարկացել էր, թե. «Իսկ ի՞նչ իմացաք, որ դա այդպես է: Եթե ինչ-որ մեկը մի բան է գրում, 30-40 լրագրողներով պետք է զանգահարեք մեկի լուրը ճշտե՞ք: Ժամը 12-ին զանգել ասում եք՝ կարո՞ղ է էն մի քաղաքում դեպք է եղել: Ես նախ չեմ իմանում: Վստահ չեմ, որ այդպիսի բան եղած կլինի»: Բիշարյանը տարակուսել է, որ իրեն այդ հարցով ուշ ժամին անհանգստացրել են. «Ասես, Ղարաբաղի սահմանն է խախտվել… Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ծեծել է, կամ էլ դա էլ հա՞րց է՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ»: Ավելի ուշ տիկին Բիշարյանը տեղեկացրել է, որ զանգահարել է Վանաձոր եւ ճշտել` «նման բան չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ դեպքի առիթով արդեն իսկ քրեական գործ է հարուցված: 

Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա Կոստանյան
Ամենադիտված