Ինչ են կանխատեսում բուքմեյքերները «Չելսի» - «Արսենալ» խաղի համար
Սպորտ
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» լոնդոնյան դերբիում կընդունի «Արսենալին»:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Անտոնիո Կոնտեի թիմին, որի հաղթանակը գնահատվում է 1.67 գործակցով: «Արսենալի» հաղթանակն ունի 5.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00:
Հունվարի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Սիթին», որոնց միջեւ առաջին խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը տնային հաղթանակ է տարել 2:1 հաշվով: