Ռուսաստանից զենք գնող Հայաստանը կարող է անակնկալների հանդիպել
ԱշխարհԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:
«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»,- ասել է նա:
Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը փոքր է գնահատել պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացրել է. «Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետևանքների»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։