«Մանչեսթեր»-ի ֆուտբոլիստների մարզումները Դուբայում (լուսանկարներ, տեսանյութ)
Բաց մի թողեք«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները շարունակում են իրենց վերականգնողական հավաքը Դուբայում:
Անգլիական թիմի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել մարզումային երկրորդ օրվանից, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մանկունիացիները բավականին լավ ժամանակ են անցկացնում` բարձր տրամադրությամբ:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ մրցելով «Սթոք Սիթիի» հետ: