Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ձմռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ ակումբը համաձայն է բաց թողնել ֆուտբոլիստին։ Տրանսֆերի հետ կապված խնդիր է մեր հավաքականի ավագի աշխատավարձը։ Գերմանիա տեղափոխվելու դեպքում Մխիթարյանն ավելի քիչ աշխատավարձ կստանա։