Մոսկվայում հարձակվել են ադրբեջանցիների վրա
ԱշխարհՄոսկվայի մզկիթներից մեկում, որտեղ սովորաբար աղոթում են ադրբեջանցիները, տեղի է ունեցել միջադեպ. մուսուլմանական վահաբիների հոսանքի ներկայացուցիչները հարձակվել են աղոթող ադրբեջանցիների վրա: Այս մասին հայտնում է Lent.az-ն:
Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի Խաղաղության պողոտայի վրա գտնվող մզկիթում, որտեղ շիա ադրբեջանցիները հավաքվել էին աղոթելու համար, քանի որ շուտով սկսվելու է Մուհարամ ամիսը: