«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա աղջնակ է մահացել
Հասարակություն«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան 2006 թվականին ծնված աղջիկ է մահացել:
«Արմենպրես»–ի հետ զրույցում լուրը հաստատել են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ աղջիկը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: «Երեխան ունեցել է ծանրագույն նեւրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից: