Պուտինը հուշե՞ց Սարգսյանին ինչ անել
ՔաղաքականությունԱռաջին |
Նախօրեին Սերժ Սարգսյանը թանկացումների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել նախագահական նստավայրում, որի ընթացքում խոսում էր հանրության և հատկապես սոցիալապես անապահով խավերի համար գնաճի հետևանքը մեղմելու անհրաժեշտության մասին: Այդ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը արեց նաև ուշագրավ հայտարարություն տարվա, այսպես ասած, երկրորդ կեսի վերաբերյալ՝ ասելով, թե ներկայումս կարևոր է եկամուտների հավաքագրումը, իսկ տարվա երկրորդ կեսին հնարավոր կլինի անել սոցիալական հատկացումներ, այսպես ասած, հետևանքը մեղմելու ուղղությամբ: Ինչ է դա նշանակում՝ այնքան էլ պարզ չէ, սակայն ենթադրաբար խոսքը նպաստ, թոշակ, գուցե նաև աշխատավարձ բարձրացնելու մասին է:
Սարգսյանի խորհրդակցությունը հետաքրքիր էր ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև մի ուշագրավ զուգահեռով: Բանն այն է, որ նույն օրը Տվերում բանվորների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Պուտինը հայտարարել էր մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Պուտինը հայտարարել էր, որ այն պիտի լինի այնքան, որ մարդիկ կարողանան արժանապատվորեն ապրել: Այդպիսով, ստացվում է բավականին ուշագրավ զուգահեռ, երբ նույն օրը թե՛ Պուտինը, թե՛ Սերժ Սարգսյանը խոսում են ըստ էության տարվա երկրորդ կեսից հանրությանը տրվելիք «սոցիալական նվերի» մասին:
շարունակությունը՝ կայքում