Մայլի Սայրուսը լողազգեստով գնացել է փեսացուի ծնողների հետ ճաշելու. լուսանկարներ
LifeՎերջերս 25-ամյա Մայլի Սայրուսն ու 27-ամյա Լիամ Հեմսուորթը կիսվել էին սուրբծննդյան տաք սվիտերներով լուսանկարներով, իսկ հիմա արդեն զբոսնում են փողոցում ամառային հագուստով։ Զույգը հանգստանում է ավստրալական Բայրոն-Բեյ քաղաքում, որտեղ ներկայում շատ շոգ է։ Պապարացիները զույգին նկարահանել են տեղի ռեստորաններից մեկի մոտ։ Ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ զույգը գնացել էր դերասանի ծնողների հետ ճաշելու։ Դերասանն ասես տնային հագուստով լիներ, իսկ Մայլին եղել է լողազգեստով։ Մայլին հիացրել է բոլորին իր սլացիկ կազմվածքով։